Սնունդը և առողջությունը
«Մրգակերություն». որքանո՞վ էր Սթիվ Ջոբսն իրավացի. news.am
Apple ընկերության հիմնադիր եւ նախկին գլխավոր գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսը տարօրինակ սովորություններ ուներ, որոնցից մեկն, այսպես կոչված, «մրգակերությունն» էր: Հանճարեղ մտքի տեր տնօրենը գտնում էր, որ երկար ժամանակ անընդհատ միրգ ուտելով կարելի է ստեղծագործական մտքի բարելավմանը նպաստել:
Թեեւ, շատերի պնդմամբ, նմանատիպ սննդակարգը հակասում է մարդու օրգանիզմի պահանջներին եւ կարող է մի շարք կենսական կարեւորություն ունեցող սնուցիչների եւ սպիտակուցների դեֆիցիտի հանգեցնել, վերջերս իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ Ջոբսի՝ մրգերի նկատմամբ վերաբերմունքի մեջ ճշմարտության հատիկ կարող էր լինել: Պատահական չէ, որ մրգատեսակների, մասնավորապես՝ խնձորի նկատմամբ նրա հիացմունքն է ընկերության՝ Apple անվանման պատճառը դարձել, հիշեցում է Medical Daily-ն:
Լեյդենի համալսարանականների նախաձեռնությամբ իրականացված ուսումնասիրությունն այն եզրահանգման է հանգեցրել, որ թիրոզինի՝ սպիտակուցների սինթեզմանը նպաստող ամինաթթվի բարձր պարունակությամբ աչքի ընկնող սննդատեսակները ստեղծագործական միտքը բարելավելու եւ մտքին սրություն հաղորդելու հատկություն ունեն: «Թիրոզինով հարուստ սննդատեսակներն ու սննդային հավելումները մտքին խորություն հաղորդող ամենաառողջարար եւ էժան միջոցն են: Օրինակ՝ քննության պատրաստվող ուսանողների համար այն մեծապես օգտակար կարող է լինել: Սթիվ Ջոբսը հաճախ էր նշում, որ իր հաջողության հիմքում մրգային սննդակարգն է: Հաշվի առնելով, որ մրգերի բաղադրության մեջ մեծ ծավալով թիրոզին կարելի է գտնել, դիրքորոշումը միանգամայն տրամաբանական է դառնում», - նշել է գիտահետազոտական խմբի անդամ, կոգնիտիվ հոգեբան Լորենցա Կոլզատոն:
Փորձարկումների առաջին փուլի շրջանակում գիտնականները նարնջի՝ թիրոզինով հարստացված հյութ են մատուցել 32 մասնակիցների եւ ստեղծագործական մտքի կիրառություն ու միեւնույն խնդրի տարատեսակ լուծումներ պահանջող հանձնարարություն տվել նրանց: Երկրորդ փուլին ընդառաջ կամավորներին նարնջի հյութի պլացեբո է մատուցվել եւ մեկ այլ խնդիր լուծելու հանձնարարություն տրվել: Հավաքագրված տվյալների վելուծության արդյունքում պարզվել է, որ թիրոզին օգտագործած մասնակիցներն առավել հաջող են քննությունը հանձնել:
Այդուհանդերձ, «մրգակերությունը» մի շարք բացասական կողմեր եւս ունի: Ջոբսի՝ ժամանակ առ ժամանակ միայն խնձոր եւ գազար ուտելու մոլուցքն ի վերջո, ամենայն հավանականությամբ, երկարաժամկետ բացասական ազդեցություն էր թողել նրա առողջության վրա: Ասել է, թե՝ մրգերով հարուստ հավասարակշռված սննդակարգն իրոք առողջարար կարող է լինել, բայց միայն միրգ ուտելով հակառակ պատկերը կստանաք:
«Խնձորն ու գազարը միանգամայն օգտակար հատկություններ ունեն եւ ածխաջրատների մեծ պաշար են պարունակում, բայցեւայնպես, չեն կարող սպիտակուցների անհրաժեշտ ծավալ տրամարդել: Իսկ վերջիններս, ի տարբերություն ճարպերի եւ ածխաջրատների, չեն կարող օրգանիզմում պահպանվել: Այնպես որ, հարկավոր է ամեն օր սպիտակուցներով հարուստ սննամթերք եւս ընդունել, քանի որ դրանց մեջ առկա հիմնական ամինաթթուները վճռորոշ նշանակություն ունեն՝ հյուսվածքների աճի եւ պահպանման համար», - մեկնաբանել է դիետոլոգ, «Nutrition at Your Fingertips» աշխատության հեղինակ Էլիզա Զիեդը:
Դերասան Էշտոն Քուչերը, ով Apple-ի հիմնադրի մասին պատմող jOBS ֆիլմի գլխավոր դերակատարն է, դերի մեջ մտնելու համար փորձել է մեկ ամսով «մրգակեր» դառնալ եւ կարճ ժամանակ անց՝ հիվանդանոցում հայտնվել:
«Ֆիլնի նկարահանումների մեկնարկից երկու օր առաջ հիվանդանոց էի ընկել: Սարսափելի ցավեր ունեի, ենթաստամոքսային գեղձս էլ նորմալ չէր աշխատում, ինչն ահարկու էր հնչում՝ հանգամանքները հաշվի առնելով», - պատմել է դերասանը՝ ակնարկելով, որ Ջոբսը հենց ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից է մահացել:
Այնպես որ, ամեն ինչից պետք է չափի մեջ օգտվել, նույնիսկ երբ խոսքը ամենաառողջարար սննդատեսակների մասին է:
14.10.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ